ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.04.2019 10:54
ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ՝ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ս.թ. ապրիլի 22-ին ԱՀ ոստիկանության քննչական վարչությունից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ Մարտակերտի շրջանի բնակիչ՝ նույն շրջանի համայնքներից մեկի նախկին ղեկավար, 1954թ.ծնված Ռ. Կ-ի և Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1956թ.ծնված Լ. Ա-ի միջև, 18.03.2005թ. 209 հեկտար վարելահողի վերաբերյալ վարձակալության պայմանագիր կնքելուց և սահմանված ժամկետում վարձավճարները չմուծելուց հետո Ռ. Կ-ն դիմել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որտեղ դատաքննության ընթացքում պատասխանող Լ. Ա-ն դատարան է ներկայացրել կեղծ ապացույցներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: