ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2015 14:57
Կարճեցված փողով հրացան և զինամթերք
Հունիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Գ. Բ-ն ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկփողանի 12 տրամաչափի կարճեցված փողով հրացան, տարբեր տիպի 4 նռնակ, 20 պայթուցիչ, «Մոն» տիպի ականի 2 պայթուցիչ, ազդանշանային 6 հրթիռ, 2 ծխագլանակ, 300 գրամ «Տրոտիլ» տիպի պայթուցիկ նյութ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 327 փամփուշտ: