ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2020 16:44
Կանեփանման բույսի թփեր են հայտնաբերվել
Սեպտեմբերի 13-ին ԱՀ ոստիկանության ծառայողները մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1954թ.ծնված Մ. Ա.-ին պատկանող առանձնատանը կից հողամասը, որտեղ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և մշակված կանեփանման բույսի 2 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: