ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2020 16:23
Կանեփանման բույսի թփեր են հայտնաբերվել
Հուլիսի 21-ին ժամը 13:45-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները զննության են ենթարկել Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Շ.-ին պատկանող առանձնատան կից բանջարանոցը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 15 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Հուլիսի 21-ին ժամը 11:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները Հադրութի շրջանի բնակիչ, 1969թ.ծնված Ա. Բ.-ին պատկանող առանձնատան կից բանջարանոցում հայտնաբերել են վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 4 թուփ :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: