ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.10.2017 16:16
Կանեփանման բույսի զանգված և սերմեր
Հոկտեմբերի 18-ին ժամը 15:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում զննության է ենթարկվել Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի բնակիչ 1957թ. ծնված Ա.Ա-ի առանձնատունը, որի 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանագոգին տեղադրված փայտե արկղի մեջ գտնվող ափսեների վրայից հայտնաբերվել և առգրավվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման բույսի 3,29 գրամ քաշով մանրացված և չորացված զանգված, իսկ մյուս ննջասենյակում գտնվող պահարանի արկղից` կանեփանման բույսի 57 սերմ: