ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2020 12:53
Կանեփանման բույսի 2 թուփ է հայտնաբերվել
Օգոստոսի 1-ին ժամը 12:10-ին ԱՀ ոստիկանության ծառայողները զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1956թ.ծնված Վ. Կ.-ի տան կից բանջարանոցը, որտեղ պլաստմասե դույլերի մեջ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 2 թուփ:
Վ. Կ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: