ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:14
Կամովին հանձնել է կանաչավուն գույնի, սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված զանգված և հրացան
Հունվարի 21-ին ՌԴ քաղաքացի, 1977թ. ծնված Հ. Ս.-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է 3.15 գ. քաշով կանաչավուն գույնի, սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված զանգված, մեկ միավոր երկփողանի որսորդական հրացան, որը պաhվում էր իր հանգուցյալ քեռու կողմից և տարբեր տրամաչափի 11 փամփուշտ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: