ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2020 15:17
Կամովին հանձնել է զենք, զինամթերք
Հունվարի 22-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Կ. Վ.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ հատ մեկփողանի հրացանի փողը և կարճեցված խզակոթ, որսորդական 1 հրացան, 128 հատ փամփուշտ և ինքնաձիգի 2 պահեստատուփ, որը հունվարի 17-ին ժամը 14:00-ի սահմաններում գտել է իր անասնագոմի տանիքից։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: