ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.07.2014 16:29
Կամովին հանձնել է զենք-զինամթերք
Հուլիսի 10-ին ոստիկանության Շուշիի շրջբաժնի և քրեական հետախուզության վարչության ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրողական աշխատանքների արդյունքում Քարին տակ գյուղի բնակչուհի, 1947թ. ծնված Վ. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ՌՊԿ» տիպի 1 գնդացիր, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 253 փամփուշտ: