ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2016 16:55
Կամովին հանձնել են
Փետրվարի 22-ին Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Հ. Մ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, 27 փամփուշտ և 1 պահեստատուփ:
*****
Փետրվարի 22-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1953թ. ծնված Ս. Մ-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և 5,45 տրամաչափի 66 փամփուշտ:
*****
Փետրվարի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 ինքնաշեն հրացան, 5,45 տրամաչափի 100 փամփուշտ և «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի: