ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.10.2015 15:35
Կամովին հանձնել են
Հոկտեմբերի 16-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Ա. Շ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է 5.6 մմ տրամաչափի մեկ հատ ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ:
****
Հոկտեմբերի 17-ին տարված բացատրական աշխատանքների արդյունքում Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Մ. Խ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է հրթիռաազդանշանային 32 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ: