ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2017 17:27
Կամովին հանձնել են ինքնաձիգներ, հրացան և փամփուշտներ
Մարտի 20-ին Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ս. Ս-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ կամովին հանձնել է 1 միավոր «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգ:
*****
Մարտի 21-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Ֆ. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է «РПК» մոդելի 1 ինքնաձիգ, իսկ Վազգենաշեն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Հ. Ա-ն՝ 1 օդաճնշիչ հրացան և թվով 1000 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտ: