ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2014 15:39
Կամովին հանձնել են զենք
Հուլիսի 24-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Ս-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է 3 փողանի հրացան, որից երկուսը` ողորկափող, իսկ մյուսը` ակոսափող:
***
Հուլիսի 24-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Շալուա գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Վ. Մ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է 5.6մմ տրամաչափի թմբուկավոր ինքնաշեն մեկ ատրճանակ` առանց թմբուկի: