ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.09.2020 12:01
Կամովին հանձնել են զենք, զինամթերք
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Ա. Խ.-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր հրացան, «ֆ-1» տիպի 2 և «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ ու 279 փամփուշտ, որոնք գտել է սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Սեպտեմբերի 17-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Ա.-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է կամովին հանձնել մեկ միավոր երկփողանի հրացան, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 146 փամփուշտ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: