ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 09:47
Կամովին հանձնել են զենք, զինամթերք
Սեպտեմբերի 18-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Զ. Վ.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է կամովին հանձնել երկու միավոր նռնականետ, մեկ միավոր «Մոսեին» տեսակի հրացան առանց խզակոթի և մեկ միավոր ողորկափող որսորդական հրացան, որը նույն օրը հայտնաբերել է Ասկերանի շրջանի «Չուլու» կոչվող տեղանքում գտնվող ջրամբարի աջ ափամերձ հատվածից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 18-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է կամովին հանձնել մեկ միավոր հրացան, 2 հատ «Ֆ1» տիպի նռնակ և 216 փամփուշտ, որոնք 1993թ. գտել է «Կարախամբելու» կոչվող տեղամասից և մինչ օրս ապօրինի պահել իրենց տան նկուղում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: