ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.08.2020 12:25
Կամովին զենք, զինամթերք է հայտնաբերվել
Օգոստոսի 17-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Գ. Բ.-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է կամովին հանձնել «Մոսին» տիպի հրացանի փող, «Ֆ-1» տիպի 2 նռնակ առանց պայթուցիչի և 222 փամփուշտ, որոնք գտել էր 1994թ.-ին Արցախյան պատերազմի ժամանակ և մինչ օրս ապօրինի պահում էր իրենց տան բակում առկա թոնիրում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: