ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.01.2020 11:42
Կամավոր զենք, զինամթերք է հանձնվել
Հունվարի 13-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Հ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, որը նույն օրը հայտնաբերել է իրենց անասնագոմի տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Հունվարի 13-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1978թ. ծնված Է. Հ.-ն ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր հրացան:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: