Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

12.05.2015 20:50

Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում

ԼՂՀ ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սույն թվականի մայիսի 12-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը կադրային փոփոխություններ է կատարել ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում ու պետական պահպանության վարչությունում։

Համաձայն ոստիկանության պետի հրամանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարրի Յուրիի Միրզոյանը     ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության շտաբի վերլուծության, պլանավորման և կառավարչական որոշումների մշակման բաժնի ավագ տեսուչ-իրավաբան, ոստիկանության կապիտան Արմեն Նիկոլայի Մովսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետի պաշտոնին:

Ոստիկանության գնդապետ Գարրի Միրզոյանին և ոստիկանության կապիտան Արմեն Մովսիսյանին շնորհավորելով ծառայողական առաջխաղացման կապակցությամբ` ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նրանց նշանակումներով կկատարելագործվեն իրենց պատասխանատու ծառայությունների գործունեության արդյունավետությունը։

Հատուկ ընդգծելով անձնագրային և վիզաների բաժնի կարևորությունը`  ոստիկանության պետը պահանջեց  ստեղծել բոլոր պայմանները քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ամբողջությամբ պարզեցնելու ու առավել դյուրին դարձնելու համար։

Նույն օրն իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության պետի նորանշանակ տեղակալին։

Շնորհավորելով պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ոստիկանության պետի տեղակալը հույս հայտնեց, որ ոստիկանության համակարգում ծառայության երկարամյա փորձ ունեցող գնդապետ Գարրի Միրզոյանը կնպաստի պետական պահպանության վարչության ծառայողական առաջընթացին  և կատարողական կարգապահությանը։