Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

13.06.2018 16:44

Կադրային փոփոխություններ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչություններում

Կադրային փոփոխություններ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչություններում

  

    Սույն թվականի հունիսի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների անձնակազմի հետ և ներկայացրեց նշված ստորաբաժանումների նորանշանակ պատասխանատուներին։

  Ոստիկանության պետի հրամանները հրապարակեց ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը, համաձայն որոնց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը անձնական նախաձեռնությամբ¸ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը ազատվել է  ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի պաշտոնում։  Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ¸ ոստիկանության մայոր Անդրեյ Մկրտչյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետի պաշտոնում։

   Արցախի Հանրապետության ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ոստիկանության արդեն պաշտոնաթող գնդապետ Աշոտ Հակոբջանյանին երկարամյա անբասիր ու նվիրական ծառայության համար¸ պարգևատրեց   նրան հուշանվերով¸ իսկ ոստիկանության  քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների պետերին շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ համոզմունք հայտնեց¸ որ նրանք կկարողանան արդարացնել իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունը և նոր որակ հաղորդել ոստիկանության գործունեությանն ու հասարակության շրջանում համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը։