ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.12.2015 11:49
Ծիծեռնավանք համայնքի վարչական տարածքից կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվել է
Նոյեմբերի 16-ին հաղորդվել էր Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք համայնքի վարչական տարածքից անհայտ անձանց կողմից ապօրինի ծառահատում կատարելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծառահատումը ս.թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կատարել են Ծիծեռնավանք գյուղի բնակիչներ՝ 1982թ. ծնված Թ. Ա-ն, 1966թ. ծնված Դ. Դ-ն, 1964թ. ծնված Թ. Զ-ն, 1968թ. ծնված Կ. Դ-ն, 1991թ. ծնված Ս. Ա-ն, 1965թ. ծնված Ա. Ա-ն, Արահուծ գյուղի բնակիչներ` 1982թ. ծնված Ա. Ա-ն, 1953թ. ծնված Վ. Մ-ն և ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Խ-ն: