ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.05.2016 17:24
Ծեծողը բերման է ենթարկվել
Մայիսի 21-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ աջ աչքի շրջանի ենթամաշկային հեմատոմայով, փակ գանգուղեղային վնասվածքով և կոմատոզ վիճակում իրենց մոտ է ընդունվել Բաղրամյան փողոցի N տան բնակիչ, 1953թ. ծնված Ա. Գ-ն:
Պարզվել է, որ Ա. Գ-ն նշված վնասվածքը ստացել է մայիսի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իրենց տանը Կասպարով փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Ի. Բ-ի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:
Ի. Բ-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն: