Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ
07.01.2016 00:11

Ծեծկռտուքներ

Հունվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ փակ գանգուղեղային և ոտնաթաթի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցի N տան բնակչուհի, 1967թ. ծնված Ս. Ս-ն:      

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Շինարարների փողոցի N տան մոտ վիճաբանություն է առաջացել Ս. Դավթի փողոցի թիվ 56 շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Ֆ. Ա-ի, 1998թ. ծնված Վ. Պ-ի, 1996թ. ծնված Վ. Լ-ի և Շինարարների փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Ա. Ս-ի միջև, որի ընթացքում վերջինիս մայր Ս. Ս-ն, նրանց բաժանելու նպատակով միջամտել է քաշքշուկին և ընկնելով՝ գլորվել է նշված տան դիմացի ձորը:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

****

Հունվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակիչ, 1970թ. ծնված Դ. Հ-ն: 

Պարզվել է, որ հունվարի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մետաքսագործների փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Վ. Ղ-ին պատկանող տանը վիճաբանություն է առաջացել հյուրընկալված՝ Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Ծ-ի և Դ. Հ-ի միջև, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը:

            ****

Հունվարի 5-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով իրենց մոտ է դիմել Ներքին Հոռաթաղ գյուղի բնակչուհի, 1970թ. ծնված Կ. Գ-ն:

Պարզվել է, որ Կ. Գ-ն վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, տանը ամուսնու՝ 1955թ. ծնված Խ. Զ-ի (բն. է նույն գյուղում) կողմից երկու անգամ բռունցքով հարվածելու հետևանքով:

****

Հունվարի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 2բ շենքի N բնակարանի բնակչուհի, 1975թ. ծնված Լ. Ա-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ հունվարի 5-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, նույն շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա-ն քաշքշել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք: