ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.08.2014 16:05
Ծեծկռտուք հանգստյան գոտում
Օգոստոսի 4-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայողների կողմից ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Կարմիր Շուկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Թասգետ» կոչվող հանգստյան գոտում Ճարտար գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Տ. Մ-ն վիճաբանության մեջ է մտել Կարմիր Շուկա գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Ն. Ա-ի հետ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: