ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2020 11:21
Ծեծի են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչին
Մարտի 25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Կ. Ղ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:15-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ և Սախարով փողոցների խաչմերուկում իրեն ծեծի են ենթարկել Մարտակերտ քաղաքի բնակիչներ՝ 1997թ. ծնված Դ. Բ.-ն և վերջինիս հայրը՝ 1975թ. ծնված Մ. Բ.-ն պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: