ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.07.2019 11:46
ԾԵԾ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔՈՒՄ
Ս.թ.հուլիսի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Ռ. Մ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օր ժամը 11:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 42 հասցեում տեղակայված ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքի գլխավոր մուտքում իրեն ծեծի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Ա. Մ-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: