Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.03.2024 Արխիվ

14.01.2019 20:47

Ծառայողական քննություն. «Հրապարակ» էլեկտրոնային պարբերականում զետեղված հոդվածի հանգամանքները պարզելու նպատակով

Ծառայողական քննություն.  «Հրապարակ»  էլեկտրոնային պարբերականում զետեղված հոդվածի հանգամանքները պարզելու նպատակով

Սույն թվականի հունվարի 14-ին ժամը 14։22-ին ՀՀ «Հրապարակ» էլեկտրոնային պարբերականում զետեղվել է «Դիմում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին և գլխավոր դատախազին» վերտառությամբ Վահրամ Աթանեսյանի հեղինակած հոդվածը, որում հեղինակը վկայակոչելով Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ոմն բնակիչ Աշոտ Ալավերդյանի կողմից անօրինական գործողությունների կատարումը, նշում է, որ նա 2018թ-ի վերջին ֆիզիկական բռնության է ենթարկել, ծաղրել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Գառնիկ Բաբայանի նկատմամբ, հափշտակել վերջինիս խանութի տորթը, որի վերաբերյալ Գառնիկ Բաբայանը դիմել էր ոստիկանություն։
Հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, նշված բոլոր հանգամանքները պարզելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։