ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2018 14:27
Ծառահատման դեպքերի բացահայտման աշխատանքները շարունակվում են
Փետրվարի 9-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից 2017թ. հոկտեմբերի 19-ին ‹‹Արցախանտառ›› ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի անտառպետության թիվ 4 պահաբաժնից և Չլդրանի անտառպետության թիվ 155 հատատեղերում տարբեր տեսակի 12 հատ ծառ ապօրինի հատելու մասին:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի և ՏՊՀԴՊ ծառայողների համատեղ կատարած ստուգումներից պարզվել է, որ նշված ծառահատումը կատարել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1979թ. ծնված Գ.Բ-ն:
* * *
Փետրվարի 9-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից 2017թ. հոկտեմբերի 19-ին ‹‹Արցախանտառ›› ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի անտառպետության թիվ 4 պահաբաժնից Բոխի տեսակի 3 ծառ ապօրինի հատելու մասին:
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի և ՏՊՀԴՊ ծառայողների համատեղ կատարած ստուգումներից պարզվել է, որ նշված ծառահատումը կատարել է նույն շրջանի Կիչան գյուղի բնակիչ` 1990թ. ծնված Մ.Ո-ն: