ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2020 11:38
Խուսափում է վճարել
Հունիսի 15-ին Ասկերանի շրջանային դատախազությունից՝ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է ստացվել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1984թ.ծնված Ի. Ղ.-ի դիմումն այն մասին, որ իր նախկին ամուսին՝ ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1981թ.ծնված Ա. Մ.-ն 2017թ.-ից չարամտորեն խուսափում է իր անչափահաս երեխային ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: