ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2020 12:35
Խուսափում է վճարել
Հունիսի 13-ին ԱՀ Մարտունու շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել Մարտունի քաղաքի բնակչուհի, 1994թ.ծնված Ս. Ա.-ի դիմումն այն մասին, որ նախկին ամուսինը՝ 1991թ.ծնված Հ. Ա.-ն 2020թ. փետրվարի 2-ից չարամտորեն խուսափում է իր երկու անչափահաս երեխաներին՝ 2012թ.ծնված Ա. Ա.-ին և 2016թ. ծնված Մ. Ա.-ին ամսական 50.000 դրամ ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: