ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.05.2020 11:17
Խուսափում է անչափահաս դստերը ապրուստի միջոցներ վճարել
Մայիսի 7-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է մուտքագրվել Շուշի քաղաքի բնակչուհի, 1985թ.ծնված Ք. Ղ.-ի դիմումն այն մասին, որ նախկին ամուսին՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Ն. Հ.-ն չարամտորեն խուսափում է 2016թ. նոյեմբերի 22-ին ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով սահմանված իր անչափահաս դստեր՝ 2016թ.ծնված Ն. Հ.-ին ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: