ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.03.2019 13:54
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս.թ.մարտի 17-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:14-ին իրեն է զանգահարել Մարտունի քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Պ-ն և հայհոյանքներ հնչեցրել իր և ոստիկանության համակարգի հասցեին:
Այնուհետև ժամը 19:30-ին Ա. Պ-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին և կոպիտ կերպով խախտելով շրջբաժնի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել շրջապատի նկատմամբ, հայհոյանքներ հնչեցրել շրջբաժնի ծառայողների հասցեին, վնասել աշխատասենյակից մեկի գույքը և փորձել բռնություն գործադրել շրջբաժնի ծառայողների նկատմամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: