Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ
28.10.2016 17:52

Խորհրդակցություններ` ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման ու անձնագրային և վիզաների բաժինների ծառայողների հետ

Խորհրդակցություններ` ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման ու անձնագրային և վիզաների բաժինների ծառայողների հետ

Համաձայն ԼՂՀ ոստիկանության պետի կողմից հաստատված ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի` սույն թվականի հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների, իսկ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների ծառայողների հետ։

Ընտանեակենցաղային ոլորտում կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ    պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների տեսուչների կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանը, իսկ պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ուղղությամբ կատարված աշխատանքների զեկույցը ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Արման Պողոսյանը։

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը, մեկ առ մեկ վերլուծելով հանրապետությունում գրանցված ընտանեակենցաղային ոլորտում կատարված հանցագործությունները, դրանց կանխարգելման ուղղություններով կոնկրետ ցուցումներ տվեց պատասխանատուներին, իսկ թույլտվության համակարգի պատասխանատուներից պահանջեց խստորեն հետևել օրենքի պահանջներին և քաղաքացիների զենքերի գրանցման ու վերագրանցման գործընթացը կազմակերպել ամբողջովին՝ թափանցիկ և բացարձակապես առանց քաշքշուկների։

ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արմեն Մովսիսյանի զեկույցից հետո, ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, առանձին-առանձին քննարկման ենթարկելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների գործունեությունը, հանձնարարեց որակական նոր հարթություն տեղափոխել մատուցվող ծառայությունները՝ այն մատչելի և հասանելի դարձնելով քաղաքացիների համար։