Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

02.06.2016 20:37

Խորհրդակցություն՝ ճանապարհային ոստիկանությունում

Խորհրդակցություն՝ ճանապարհային ոստիկանությունում

Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի՝ սույն թվականի հունիսի 2-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր «Վարչական գործունեության ազդեցությունը վարորդների կարգապահության բարձրացման և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման վրա» թեմային։

Օրակարգի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը, ով վարորդների կարգապահության բարձրացման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման և ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման  գործում կարևորեց  ճանապարհային ոստիկանության կողմից տարվող վարչական գործունեությունը և հանգամանալից ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամփոփ վերլուծությունը։

Հիմնական զեկուցողը հրապարակեց նաև ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, համաձայն որի, ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 15 պատահար, որոնց հետևանքով 3 մարդ զոհվել, իսկ 17-ը վիրավորվել են՝ նախորդ տարվա 22 պատահարի, 3 զոհի և 29 վիրավորի դիմաց, այսինքն, 7-ով նվազել են պատահարները և 12-ով՝ դրանց հետևանքով առաջացած վիրավորների քանակը,  իսկ զոհերի թիվը  մնացել է անփոփոխ:

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ոստիկանության պետի անունից դրվատանքի արժանացնելով ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ արձանագրած ցուցանիշները, այնուամենայնիվ ըստ սպասարկվող շրջանների ճանապարհային ոստիկանության պատասխանատուների կատարած աշխատանքները վերլուծելուց հետո իր մտահոգություններն արտահայտեց և համապատասխան հանձնարարականներ տվեց մի շարք առանցքային ուղղություններով։  

«Անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ, հատկապես ամառային ժամանակաշրջանում, ակտիվացնել իրականացվող աշխատանքները, որի համար պարտավոր եք կազմել նպատակային միջոցառումների աշխատակարգ՝ ներառելով անսթափ  վիճակում,  սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի, այդ թվում անչափահասների կողմից տրանսպորտային միջոցները վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ կոնկրետ միջոցառումները։ Բացի այդ, պարապմունքների ընթացքում նպատակահարմար է շարունակել անձնակազմին պարզաբանել ծառայությունը կանոնակարգող վերջին օրենսդրական փոփոխությունները՝ հանձնարարելով նրանց հետևողականություն ցուցաբերել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց հայտնաբերման, կամ այդ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի բացահայտման ուղղություններում՝ քաղաքացիների հետ հարաբերություններում պահպանելով բարեկրթություն և ցուցաբերելով բացարձակապես անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ», - նշեց ոստիկանության պետի տեղակալը։