Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

19.06.2014 21:59

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

Խորհրդակցություն ԼՂՀ ոստիկանության պետի մոտ

ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով սույն թվականի մայիսի 19-ից մինչև հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունում, քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում անց են կացվել հսկողական  ստուգումներ:

Կազմվել և ոստիկանության պետի հրամանով հաստատվել էր հսկողական ստուգումներ անցկացնող հանձնախմբի կազմը, որի մեջ ընդգրկվել էին ոստիկանության կենտրոնական ապարատի, ճանապարհային ոստիկանության և քրեակատարողական վարչության պատասխանատուները:

Հանձնախումբը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ  Բորիս Ենգիբարյանը:

Հանձնախմբի կողմից ստուգման է ենթարկվել ոստիկանության ստորաբաժանումներում 2013 թվականին անցկացված համալիր-տեսչական ստուգումներով հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներում 2013 թվականին անցկացված համալիր-տեսչական ստուգումներից մինչև հսկողական ստուգումներն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության բոլոր ուղղություններով իրականացվող կազմակերպչական և գործնական աշխատանքները:

Սույն թվականի հունիսի 19-ին ԼՂՀ ոստիկանությունում կայացած խորհրդակցության օրակարգը նվիրված էր վերոնշյալ հսկողական ստուգումների արդյունքների քննարկմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության տարածքային մարմինների և ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև` հանձնախմբի անդամները:

ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված հսկողական ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնախմբի ղեկավար, ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:

Հիմնականում կանգ առնելով հսկողական և օպերատիվ-ծառայողական ստուգումների ընթացքում  հայտնաբերված  թերությունների և բացթողումների վրա` ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ոստիկանության տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերից պահանջեց բացատրություններ տալ դրանց վերաբերյալ:

Ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական պատասխանատվության, իսկ որոշները ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար խրախուսվեցին: