ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2020 15:58
Խորհրդակցություն ԱՀ ոստիկանության պետի մոտ
2020թ.հուլիսի 17-ին ժամը 16:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում հայտնաբերվել է նույն համայնքի բնակիչ¸ 1934թ.ծնված Թ.Պ-ի դիակը՝գանգի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներով։
2020թ.հուլիսի19-ին նշված դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ։
2020թ.հուլիսի 22-ին ԱՀ ոստիկանության պետ¸ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել վերոնշյալ հանցագործության բացահայտման նպատակով ստեղծված օպերատիվ խմբի պատասխանատուների հետ ։
Խորհրդակցության ընթացքում ԱՀ ոստիկանության պետը ստեղծված օպերատիվ խմբի պատասխանատուներին կոնկրետ հանձնարարականներ է տվել։
Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը։