ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.05.2020 13:07
Խոշոր եղջերավոր անասուն է գլորել և սպանել
Մայիսի 1-ին ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Հ.-ն ապրիլի 25-ին Վանք գյուղի վարչական տարածքի, Նարեշտար կոչվող տեղամասում, գլորելու եղանակով սպանել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ն. Հ.-ի պահպանությանը հանձնված՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Է. Բ.-ին պատկանող մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունը:
Ա. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: