ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.04.2017 12:33
Խողովակները գողացել էր համագյուղացին
Մարտի 30-ին հաղորդվել էր Մարտակերտի շրջանի Թբլղու գյուղի բնակչուհի, 1955թ. ծնված Դ. Հ-ին պատկանող ռետինե խողովակները գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է համագյուղացի, 1932թ. ծնված Շ. Ի-ն: Նրա շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել, որ մարտի 28-ին՝ ժանը 10:30-ի սահմաններում, ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է նաև «Փռշնե Ղութ» կոչվող տեղամասից դեպի գյուղի հանդիսությունների շենքը սնուցող ջրատարի 100մ երկարությամբ 15մմ տրամաչափի ռետինե խողովակաշարը: