ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.02.2015 16:46
Խնամակալության տակ գտնվող երեխային պարբերաբար ծեծի էր ենթարկում
Փետրվարի 7-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 3վ շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Ռ. Մ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ փետրվարի 6-ին` ժամը 03:45-ին, իր խնամակալության տակ գտնվող` 2002թ. ծնված Մ. Պ-ն (բն. է նույն հասցեում) տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել է Կոմիտասի փողոցի N տանը:
Դեպքի առթիվ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Մ-ն պարբերաբար ծեծի է ենթարկել Մ. Պ-ին, ինչից էլ դրդված նա փախել է տնից: