Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

14.03.2016 12:21

Խիստ հանձնարարականներ՝ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից

Խիստ հանձնարարականներ՝ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից

Սույն թվականի մարտի 12-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

ԼՂՀ ոստիկանության պետը հատուկ կանգ առավ հանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջեց հանցագործությունների կանխարգելման  գործում եռապատկել ջանքերը՝  հանցավոր հակումներ ունեցող անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, իսկ արդեն կատարված և չբացահայտված  յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ մշակել համապատասխան գործողությունների պլան և միջոցներ ձեռնարկել դրանց հեղինակներին անհապաղ հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության պետն իր մտահոգություններն արտահայտեց նաև անչափահասների նկատմամբ իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների առթիվ, խստագույնս հանձնարարելով ակտիվացնել միջոցառումները հասարակության կրտսեր խավին ոչ միայն իրավական, այլ նաև բարոյահոգեբանական ճիշտ արժեհամակարգով դաստիարակելու և մեր հայկական ավանդույթներով նրանց ոգեշնչելու ու ոգեկոչելու առումով՝ հակառակ դեպքում խոստանալով իրենց գործառութային պարտականությունները կատարելու մեջ թերացած ոստիկանության ծառայողներին ենթարկել կարգապահական խիստ պատասխանատվության: