ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.11.2018 11:21
Խարդախություն
Ս.թ.նոյեմբերի 24-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչություն է մուտքագրվել Շուշի քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Է. Հ-ի դիմումն առ այն, որ 2016թ. նոյեմբեր ամսին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Է. Բ-ի
հետ վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան 800.000 դրամով գնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ու դրա դիմաց Է. Բ-ին վճարել 350.000 դրամ: Մեքենան շահագործելու ընթացքում ինքը դրա վրա կատարել է 86.600 դրամի ծախսեր: Մեկ ամիս անց Է. Բ-ն վերցրել է մեքենան` պատճառաբանելով, որ Եղեգնաձոր քաղաքում ավելի բարձր գին վճարող կա և մինչև դեկտեմբերի 29-ն իրեն է վերադարձնելու 350.000 դրամը, իսկ 86.600 դրամը՝ պիտի վերադարձներ երկու ամսվա ընթացքում, սակայն Է. Բ-ն մինչ օրս չի վերադարձրել գումարները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: