ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.05.2019 11:03
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. մայիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1957թ.ծնված Ա. Է-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2018թ. փետրվար ամսից մինչև 2019թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը մայրաքաղաքի բնակչուհի, 1973թ.ծնված Ս. Ս-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից մինչև ս.թ. ապրիլ ամսվա վերջը հետ վերադարձնելու բանավոր պայմանավորվածությամբ վերցրել է 3.000.000 դրամ և մինչև հիմա չի վերադարձրել: