ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.11.2018 12:11
Խարդախություն
Ս.թ.նոյեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն`ԱՀ Քաշաթաղի շրջդատախազությունից ստացվել է ձև 1 վիճակագրական քարտն առ այն, որ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Խ. Ռ-ն 2015թ. մարտի 30-ին ներկայանացել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ա. .Պ.-ի տուն, որտեղ պայմանավորվել է վերջինիս հետ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Խ-ից մաս-մաս վճարման պայմանով գնված «Տոյոտա Վիստա» մակնիշի ավտոմեքենայի արժեքի մի մասը իրեն վճարելու դեպքում` այն նրան տրամադրել, սակայն վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Պ-ից մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը մաս-մաս ստացել է 1.030.000 դրամ գումար, ընդ որում մեքենան նրան չի տրամադրել, այլ վերադարձրել է Ա. Խ-ին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: