ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.06.2019 13:08
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հունիսի 10-ին Ստեփանակերտի քաղդատախազությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1954թ.ծնված Վ. Մ-ի դիմումն առ այն, որ 2012թ. նոյեմբերի 28-ին Մարտունու շրջանի բնակչուհի 1958թ.ծնված Ս.Օ-ն իրենից պարտքով վերցրել է 800 ԱՄՆ դոլար, և ստացականով պարտավորվել այն վերադարձնել մինչև 2013թ. փետրվարը, սակայն մինչ օրս այն չի վերադարձրել:
Իսկ Ս. Օ-ն բացատրություն է տվել այն մասին, որ ինքը Վ. Մ-ից 2010թ. ապրիլ-մայիսին մեկ ամսից վերադարձնելու պայմանով վերցրել է 200 ԱՄՆ դոլար և 20.000 դրամ, որը ժամանակին չի կարողացել վերադարձնել, որից հետո 2012թ. նոյեմբերի 28-ին Վ. Մ-ի առաջարկով, նրա նկատմամբ վախի զգացումից ելնելով 200 ԱՄՆ դոլարի և 20.000 դրամի վրա հաշվարկելով տոկոսագումար կազմել է ստացական 2013թ. փետրվար ամսում՝ Վ. Մ-ին իբր 800 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձման վերաբերյալ :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: