Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

18.08.2020 12:21

Խարդախության դեպքեր՝մայրաքաղաքում

Օգոստոսի 17-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Հ. Դ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ օգոստոսի 13-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում մայրաքաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ն. Հ.-ի միջոցով 230.000 դրամ գումար է փոխանցել խաբեությամբ իրեն ծանոթ՝ ոմն Ա.-ի (տվյալներն ճշտվում են) «Իդրամ» հաշվեհամարին:

 

Oգոստոսի 17-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1981թ.ծնված Ա. Ա.-ի դիմումն այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցկայքում «արագ վարկեր» հայտարարությունում նշված 095-92-92-98 հեռախոսահամարին, որին պատասխանել է ոմն Է.-ն (տվյալներն ճշտվում են) ու պատրաստականություն հայտնել արագ վարկ ձևակերպել մինչև 3.000.000 դրամ, սակայն այդ ամենը կազմակերպելու համար վերջինս Ա. Ա.-ից պահանջել է նշված հեռախոսահամարի «Իդրամ» դրամապանակին փոխանցել որոշակի գումարներ, ինչի արդյունքում Ա. Ա.-ն ընդհանուր առմամբ օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքից տերմինալի միջոցով նշված հեռախոսահամարին է փոխանցել 281.000 դրամ, սակայն Է.-ն Ա. Ա.-ի վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ ստացել է նշված գումարը, բայց չի կատարել պայմանավորվածությունը:

 

 

Օգոստոսի 17-ին ԱՀ ոստիկանության ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակչուհի, 1966թ.ծնված Մ. Դ.-ի դիմումն այն մասին, որ 2019թ. սեպտեմբեր ամսվա սկզբին մայրաքաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Վ. Ա.-ն դիմել է որդուն՝2003թ.ծնված Վ. Ե.-ի համար սոցկայք ստեղծելու խնդրանքով, որի դիմաց խոստացել է վճարել 450.000 դրամ գումար, սակայն Վ. Ե.-ի կողմից նշված կայքը բացելուց հետո Վ. Ա.-ն խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: