ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.10.2019 13:02
Խանութից գումար և ծխախոտ է հափշտակել
Հոկտեմբերի 16-ին ժամը 10:30-ին Շահումյանի շրջանի բնակչուհի, 1982թ.ծնված Ս. Ա.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ իրեն պատկանող «Օմարի լեռնանցք» սննդի սպասարկման կետից գողություն է կատարվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոկտեբերի 15-ի ժամը 23:45-ից մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ, պատուհանի փեղկը բացելու եղանակով մուտք են գործել Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Ս. Ա.-ին պատկանող նշված սննդի սպասարկման կետ և գաղտնի հափշտակել 620.000 ՀՀ դրամ, 400 ԱՄՆ դոլլար, ինչպես նաև տարբեր տեսակի ծխախոտ՝ Ս.Ա.-ին պատճառելով գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: