ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.10.2015 16:17
Խանութից գողություն է կատարվել
Հոկտեմբերի 24-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ե-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրեն պատկանող խանութից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 24-ի ժամը 07:50-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել նշված խանութ և գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր ու մթերքներ՝ պատճառելով 29.500 դրամի նյութական վնաս: