ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2020 11:47
Խախտումներ՝ Քաշաթաղի շրջանում
Հուլիսի 31-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1962թ.ծնված Գ. Գ.-ի կողմից 2020թ.հուլիսի 7-ին ներկայացրած դիմումի շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ 1951թ.ծնված Զ. Հ.-ն 2019թ. հուլիս ամսին հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական դրդումներից ելնելով՝ օգտագործելով իրեն վերապահված լիազորությունները կազմել է հողամասը և շինությունը առանց մրցույթի վարձակալության հանձնելու համայնքային մրցույթային հանձնաժողովի կեղծ արձանագրություններ և ըստ այդմ կնքել պայմանագրեր, ինչի հիման վրա Այգեհովիտ համայնքի վարչական տարածքում գտնվող 1,2 հա. հողը և շենք-շինությունը 25 տարի ժամկետով տրամադրվել է նույն շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Հ. Ե.-ին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: