ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.12.2019 14:55
Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով չեն կատարել պայմանավորվածությունը
Դեկտեմբերի 24-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1946թ.ծնված Ս. Ա.-ի դիմումն առ այն, որ 2019թ. սեպտեմբեր ամսվա սկզբներին ՀՀ քաղաքացի ոմն Կամո (տվյալները ճշտվում են) անունով տղամարդը իրենից պարտքով վերցրել է 75. 000 ՀՀ դրամ հինգ օրվա ընթացքում այն հետ վերադարձնելու պայմանով, ինչպես նաև ծանոթացրել է իր բարեկամ Ռ. Ս.-ի հետ, վերջինիս հետ պայմանավորվել են բնակարանը վերանորոգելու շուրջ և տարբեր օրերի ընթացքում նրան փոխանցել է 270 000 ՀՀ դրամ գումար, սակայն նրանք խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով չեն կատարել պայմանավորվածությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։