ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.11.2019 11:58
Խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խուսափում է գումարը վճարել
Նոյեմբերի 25-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 1989թ. ծնված Գ. Հ.-ի դիմումն առ այն, որ 2010թ. 3 ամիս աշխատել է Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղում, նույն գյուղի բնակիչ,1966թ. ծնված Մ. Մ.-ի մոտ որպես հողագործ և պահակ: Վերջիններիս միջև նախնական բանավոր պայմանավորվածությամբ, Մ. Ս.-ն պարտավորվել էր Գ. Հ.-ին վճարել ընդհանուր 350.000 դրամ գումար, մոտ 2 տարի անց հրաժարվել է նշված գումարը վճարելուց, ու պարտավորվել վճարել 150.000 դրամ գումար, սակայն մինչ օրս խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խուսափում է նշված գումարը վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: