ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.06.2017 14:02
Խաբեությամբ հափշտակել է ուրիշի գույքը
Հունիսի 15-ին Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ 1975թ. ծնված Վ. Ա-ն և նույն շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 1969թ. ծնված Ռ.Գ-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին դիմել են այն մասին, որ 2013թ. հունիս ամսվա վերջերին Հարավ գյուղի բնակիչ 1970թ. ծնված Դ. Հ-ն գումարը մաս-մաս վճարելու պայմանով վերցրել էր իրենց պատկանող 4500 ԱՄՆ դոլար արժողությամբ «ԳԱԶ 3110» ավտոմեքենան, որի դիմաց վճարել էր 248 000 դրամ, իսկ մնացած 4000 ԱՄՆ դոլարը հրաժարվում է վճարել: